ՀՀ ԱԺ–ն վարչապետ է ընտրում (LIVE)
01.05.2018,
13:06
Երևանում մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում տեղի կունենան ՀՀ վարչապետի ընտրությունները։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում տեղի կունենան ՀՀ վարչապետի ընտրությունները։
Ապրիլի 13–ից հանրապետությունում իրականացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
Ապրիլի 30–ին «Ելք» խմբակցությունն ըննդիմության առաջնորդ և խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների խմբակցությունները, ինչպես նաև ՀՅԴ–ն հայտարարեցին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարեց, որ խմբակցությունը վարչապետի ընտրությունների շուրջ որոշում կընդունի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեքշաբթի հայտարերց, որ ՀՀԿ–ն մտադիր չէ տապալել ԱԺ նիստն ու պատրաստ է ապահովել անհրաժեշտ քվորումը նիստն անցկացնելու համար։ -0-