Հայտնի է, թե երբ կբացվեն բուհերը

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բուհերը նույնպես կբացեն դռները։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում»,- գրել է նա:
Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին տեղեկացեք բուհերի պաշտոնական կայքերից:
Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-ից:
«Սիրելի ուսանողներ և դասախոսներ, հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»,- գրել է Նախարարը:-0-