Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգի չեղարկումը Գերմանիայի ԱԳՆ հերթական սխալն է. Դրեզդենի նվագախմբի տնօրեն

09.11.2016, 16:55
Չեղարկելով Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգը` Գերմանիայի ԱԳՆ–ն կրկնեց 100 տարի առաջ կատարած սխալը:
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված համերգի չեղարկումը Գերմանիայի ԱԳՆ հերթական սխալն է. Դրեզդենի նվագախմբի տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չեղարկելով Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգը` Գերմանիայի ԱԳՆ–ն կրկնեց 100 տարի առաջ կատարած սխալը, չորեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտը։

2015 թվականի նոյեմբերի Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը Բեռլինում սկսել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Aghet» համերգաշարը։ Գերմանիայի ԱԳՆ–ի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող նվագածմբի նախաձեռնությունը միանգամից հայտնվեց Գերմանիայի հասարակության ուշադրության կենտրոնում և առաջացրեց պաշտոնական Անկարայի վրդովմունքը։ Դժգոհություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` կոչ անելով դադարեցնել ֆինանսավորումը։

Համերգներից մեկը ծրագրվում էր անցկացնել Ստամբուլում նոյեմբերի 13–ին, ընդ որում` Դրեզդենի նվագախմբը հրավիրել է անձամբ Էրդողանին, ինչպես նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին և մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին։

Սակայն Ստամբուլի համերգը չեղարկվել է գերմանական ԱԳՆ–ի ջանքերով, ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել տեղափոխել միջոցառումը Երևան` նոյեմբերի 10–ին «Արամ Խաչատրյան» համերգասրահ, Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-