Հայկական մարտաֆիլմերի աստղը` քաղաքապետի խորհրդական

10.07.2017, 19:05
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:
Հայկական մարտաֆիլմերի աստղը` քաղաքապետի խորհրդական
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին:

Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում է նշանակվել նաև Գոռ Վարդանյանը, ով կհամակարգի աշխատակազմի սպորտի բաժնի աշխատանքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վահագն Վերմիշյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը եղել է Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991), Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից), ղեկավարել է մի շարք ընկերություններ:

Խաչիկ Պողոսյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետի օգնական՝ հասարակական հիմունքներով:

Մարգարյանը նորհավորել է նորանշանակ գործընկերներին՝ նշելով, որ նրանցից ակնկալում է հետևողական և արդյունավետ աշխատանք: -0-