438.87
4.39
404.41
+6
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ընդդիմությունը հայտնում է իշխանության կողմից ճնշման մասին

17:58
28 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայ հասարակությունը անհանգստացած է մի շարք հասարակական - քաղաքական գործիչների ոստիկանություն բերման ենթարկելու լուրով։ Նրանք հայտնի են իրենց ընդդիմադիր գործունեությամբ և իշխանության հանդեպ քննադատություններով։

Ավել վաղ հայտնի էր դարձել,  որ հայտնի բլոգեր, «ՎԵՏՕ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր և հակասորոսական ակտիվիստ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ոստիկանություն՝ պաշտոնական տվյալներով ապօրինի զենք պահելու կամ կրելու կասկածանքով։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի անդամ Նարեկ Սիմոնյանն ասել է, որ պատահածը ակնհայտ քաղաքական ճնշում է և հայտնել է տեղի ունեցածի պատճառը։

«Նիկոլ Փաշինյանը՝ լինելով բանակից խուսափած, մեծամասամբ դասալիքների կառավարության դասալիք ղեկավար, բանակի օրով այսպիսի «մասկի շոու» է սարքել բանակում երկարամյա ծառայություն անցած մարդու նկատմամբ։ Համարենք, որ սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է»,- կարծում է Սամսոնյանը։

Նա հիշեցրեց, որ Մալյանի երեկվա հայտարարությունը ուղղակիորեն մերկացնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «Հիբրիդային պատերազմն» ընդդեմ Ռուսաստանի։

Սամսոնյանը սպասում է, որ իրեն նույնպես բերման կենթարկեն, հավելելով, որ ընդդիմության դեմ հաճախակի սպառնալիքներ են հնչում։ 

Զենք չի հայտնաբերվել 

Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր Facebook-յան էջում գրառում է կատարել, որ Մալյանի անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։

«Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածով»,- գրել է Մելիքյանը Facebook-ում։

«Ադեկվադներին» բերման ենթարկելը

«Ադեկվադ» ընդդիմական կուսակցության Facebook-յան էջում արված հայտարարության մեջ ասվում է, որ  առևանգվել են նաև «Ադեկվադ»–ի համահիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Ռեպրեսիվ ռեժիմը գործի է դրել իր ուժային և քարոզչական ողջ զինանոցը ընդդիմախոսներին լռեցնելու, ահաբեկելու և վախի մթնոլորտ տարածելու նպատակով»,- ասվում է գրառման մեջ։

Մասնագետի կոչը

Իրավագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը կոչ է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ հետևել իրավիճակին։

«Իրավունքի գերակայությունն այլևս արդիական չէ մեր երկրում։ Այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում և հետապնդվում են»,- գրել է Մելոյանն իր Facebook-յան էջում։

Նա կոչ է արել բոլոր իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետևել տեղի ունեցող գործընթացներին և տալ համարժեք գնահատականներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25