Հայերի համար Իռլանդիա մեկնելը կարող է ավելի դյուրին դառնալ

16.05.2017, 11:57
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում քննարկվել են Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության հարցեր։
Հայերի համար Իռլանդիա մեկնելը կարող է ավելի դյուրին դառնալ
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի . /Նովոստի-Արմենիա/. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում քննարկվել են Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության հարցեր։

Ինչպես հայտնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։

 - рис.1

Քննարկվել է այդ թվում՝ երկու պետությունների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցը, որն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև համագործակցության զարգացման վրա:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին: -0-