Հայաստանում արևոտ եղանակը դեռ չի պատրաստվում վերադառնալ

14.04.2017, 10:50
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում եղանակի վատացում է սպասվում։
Հայաստանում արևոտ եղանակը դեռ չի պատրաստվում վերադառնալ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա հինգ օրերին Հայաստանում եղանակի վատացում է սպասվում։

Այսպես, ապրիլի 14-15–ին հանրապետության մարզերի մեծամասնությունում և Երևանում կանխատեսվում են անձրևներ և ամպրոպներ, որոնք կշարունակվեն նաև ապրիլի 16–18–ը` օրվա առավելապես երկրորդ կեսին։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, առանձին վայրերում` քամու ուժգնացում մինչև 18-23 մետր վայրկյան։

Սուրենյան. Երևանին հզոր ցիկլոն է մոտենում>>

Օդի ջերմաստիճանն ապրիլի 14–ին կբարձրանա 2-4 աստիճանով, հաջորդ օրերին էապես չի փոխվի։

Երևանում ուրբաթ օրվանից երեքշաբթի օդի ջերմաստիճանը կտատանվի 18-22 աստիճան տաքության սահմաններում։ -0-