Սուրենյան. Երևանին հզոր ցիկլոն է մոտենում
13.04.2017,
14:02
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր Facebook–յան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանին հզոր ցիկլոն մոտենում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր Facebook–յան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանին հզոր ցիկլոն մոտենում։
«Մոտեցող հզոր ցիկլոնի ամպամածության ծածկը արբանյակային լուսանկարի վրա», – մեկնաբանել է լուսանկարը Սուրենյանը։
Նրա խոսքով, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 16-ը Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում:
«Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Հատկապես առատ անձրևներ են կանխատեսվում վաղը առավոտյան: Չնայած տեղումնառատ եղանակին ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, քանի որ մոտեցող ցիկլոնը իր հետ բերում է նաև հարավային տաք օդային հոսանքներ», – նշում է Սուրենյանը։–0–