Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

08.12.2025, 15:29
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ըստ ՆԳՆ հաղորդագրության, դեկտեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 14:35-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․92⁰ և արևելյան երկայնության 45.73⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կեչուտ և Գնդևազ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։