Հայաստանն առաջ է Ադրբեջանից բարգավաճող երկրների վարկանիշում, բայց հետ է Վրաստանից
03.11.2016,
20:08
Հայաստանը 2016 թվականին 99–րդ տեղն է զբաղեցրել Legatum Institute բրիտանական կազմակերպության բարգավաճման ամենամյա վարկանիշում:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը 2016 թվականին 99–րդ տեղն է զբաղեցրել Legatum Institute բրիտանական կազմակերպության բարգավաճման ամենամյա վարկանիշում (Prosperity Index) ընդգրկված 149 երկրների թվում` 2015 թվականի համեմատ իջնելով վեց հորիզոնականով (93–րդ տեղ)։
Վարկանիշի արդյունքները հիմնված են ինը տարբեր խմբերով (տնտեսություն, ձեռնարկատիրության հնարավորություններ, պետական կառավարում, կրթություն, առողջապահությաւն, անվտանգություն և պաշտպանվածություն, անձնական ազատություններ, սոցիալական կապիտալ և շրջապատող միջավայր) բաշխված մի շարք ցուցանիշների համադրման վրա։
Վարկանիշի տվյալներով, Հայաստանի ամենացածր ցուցանիշները «սոցիալական կապիտալ» խմբում են` 140–րդ տեղ, իսկ լավագույնը` «կրթություն»` 56–րդ տեղ։ Մյուս խմբերում պատկերը հետևյալն է` «տնտեսություն»` 115–րդ տեղ, «պետական կառավարում»` 107, «շրջակա միջավայր»` 104, «առողջապահություն»` 100, «անձնական ազատություններ»` 99, «ձեռնարկատիրության հնարավորություններ»` 83, «անվտանգություն և պաշտպանվածություն»` 70։
Հետխորհրդային տարածքի երկրներից Հայաստանից առաջ են անցել Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ղրղըզստանը, Ղազախստանը, Վրաստանը, Ռուսաստան, Մոլդովան և Բելառուսը։ Միաժամանակ, Հայաստանն առաջ է անցել Տաջիկստանից (100), Ադրբեջանից (103) և Ուկրաինայից (107)։ -0-