417.14
4.83
386.42
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի վարչապետ. ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք

20:33
03 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին:

«Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար»,– նշել է վարչապետը։

Ինչպես նշում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, քննարկումներին մասնակցել են պատասխանատու նախարարները և ՏՀՏ ընկերությունների ներկայացուցիչներ։

Կառավարության ղեկավարին ներկայացվել են ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ և ծրագրերի նախագծեր: Քննարկվել են, մասնավորապես, ինժեներական քաղաքի, կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ստեղծման, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման ավելացման, ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

«Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և այլն», - ընդգծել է կառավարության ղեկավարը։

Կարապետյանը հետաքրքրվել է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող որոշ ծրագրերի կիրառական արդյունքներից և կարևորել է դրանց շարունակականությունը։

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն ընդհանրապես բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում նաև՝ ՏՀՏ ոլորտում:

«Եկեք պայմանավորվենք՝ ի՞նչ եք ակնկալում մեզնից, ի՞նչ անեք դուք: Ամենաբարդ խնդիրն այսօր մեր բյուջեի դեֆիցիտի պայմաններում բյուջեից գումար տրամադրելն է: Բայց մենք կարող ենք մասնակցել այլ ձևով՝ գույքով և այլ ակտիվներով, որոնք ունենք: Եթե դուք խումբ ստեղծեք, որը հետազոտի կամ առաջարկություն տա մեր և ձեր անելիքների վերաբերյալ, կարող ենք այս ուղղությամբ առաջ շարժվել», - ասել է կառավարության ղեկավարը:


Վարչապետը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ համատեղ աշխատել ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, հստակ ձևակերպել համատեղ անելիքները, մշակել և ներկայացնել նպատակային միջոցառումներով ու կիրառական արդյունքներով կոնկրետ ծրագրերի առաջարկներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ
15:54
19 Մայիսի 2023
Ժամանակավոր փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
Ժամանակավոր փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը
15:37
19 Մայիսի 2023
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
Ի՞նչ են կերել մանկապարտեզում թունավորված երեխաները. սննդամթերքը ներկայացվել են լաբորատոր փորձաքննության
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները