Հայաստանի տարածքում ճանապարհներն անցանելի են
18.12.2015,
11:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհները դեկտեմբերի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքում ավտոճանապարհները դեկտեմբերի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության, դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ապարանի տարածաշրջանում մառախուղ է` տեսանելիությունը 40-50մ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-