Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 5 առանձնատուն ունի. թերթ
02.11.2016,
11:56
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի հայտարարագիրը:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատուն, 7 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն է՝ Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա»,– նշվում է հոդվածում։
Մշակույթի նախարարը 120 միլիոն դրամ էլ փոխառություն է հանձնել (որը սովորաբար ավանդի տեսքով է լինում)։ Պաշտոնը ստանալու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել է 12 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար։
Մինչ նախարար նշանակվելը, ըստ պարբերականի, նա եկամուտ է ստացել աշխատավարձից՝ մոտ 3 միլիոն դրամ, 526 հազար դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարից, իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ հանձնելով նա ստացել է 135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ: -0-