Հայաստանի փաստաբանների պալատը պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկվածներին

17.04.2018, 11:04
Հայաստանի փաստաբանների պալատը պատրաստ է անվճար օգնություն տրամադրել հանրահավաքների ժամանակ տուժած քաղաքացիներին:
Հայաստանի փաստաբանների պալատը պատրաստ է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկվածներին
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի փաստաբանների պալատը պատրաստ է անվճար օգնություն տրամադրել հանրահավաքների ժամանակ տուժած քաղաքացիներին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձևավորել»,– նշվում է գերատեսչության տարածած հաղորդման մեջ։

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ փաստաբանները, ովքեր պատրաստ են անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկված քաղաքացիներին, info@advocates.am էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց տվյալները` անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար։

Загружается новость ... "Лево"

Ապրիլի 13–ի երեկոյան Փաշինյանը բողոքի շուրջօրյա ակցիա է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ակցիայի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակի երթևեկը, որը կաթվածահար է արդեն երեք օր։ Երկուշաբթի առավոտից Երևանում կաթվածահար է երթևեկությունը գրեթե ողջ մեծ կենտրոնում։ Նախօրեից մետրոյի գնացքները կանգառներ չեն անում «Մարշալ Բաղրամյան» կայարանում։ Կառավարության շենքերի մոտ հերթապահում են ոստիկանության ջոկատներ։

Երկուշաբթի կեսօրին Բաղրամյան պողոտայում խոշոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ակտիվիստները փորձել են ճեղքել ոստիկանության պատնեշն ու շարժվել դեպի ՀՀ ԱԺ–ի շենք։ Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և փշալարեր։ Վնասվածքներ են ստացել մի քանի ցուցարարներ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև երեք ոստիկան։ -0-