Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում․ Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ (ՖՈՏՈ)

14.05.2025, 15:48
Արարատի մարզում զարգացել է գերհզոր ամպորպային ամպ, որից 1 ժամում թափվել է մոտ ամսական նորմայի չափ անձրև․ ՖՈՏՈ
Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում․ Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ 

Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ և կարկուտ։ 

«Ուժեղ կարկտահարություններ են գրանցվել Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ գյուղերում զարգացել է գերհզոր ամպորպային ամպ, որից 1 ժամվա ընթացքում թափվել է մոտ ամսական նորմայի չափ անձրև, առաջացնելով ջրածածկումներ», – նշել են գերատեսչությունից։

Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Հանրապետության առանձին գոտիներում, այդ թվում՝ Երևանի առանձին մասերում անձրևները կլինեն հորդառատ։