Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակում։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։
Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`
- ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում
- լրացնել ստորեւ բերվող հղումը
- այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։
Մուրադյանը հայտնել է, որ հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։
Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ գիտության զարգացման այս կարեւոր փուլին, խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։
Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ։-0-