Հայ հաքերները հրապարակել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

14.07.2020, 21:37
Հայ հաքերները հրապարակել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները
 Հայ հաքերները հրապարակել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Մոնթե Մելքոնյան» կիբերբանակ հաքերական խումբը հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները: Այս մասին նշվում է խմբի Facebook-յան էջում:

«Ստորև Ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների ... և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ»,- նշվում է խմբի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր հայկական հաքերային թիմերից մեկի կողմից Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը կոտրելու մասին:  -0-