Հայ դիվանագետները նկատողություն են ստացել սոցցանցերում անպատշաճ վարքագծի համար
11.07.2019,
19:47
Մի շարք հայ դիավանագետներ նկատողություն են ստացել սոցցանցերում շփման կանոնների խախտման համար

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մի շարք հայ դիավանագետներ նկատողություն են ստացել սոցցանցերում շփման կանոնների խախտման համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները հայտնել են, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արգել է իր ենթականերին ակտիվություն դրսևորել սոցցանցերում և ընդհանրապես պահանջել է զերծ մնալ հրապարակային ակտիվության ցանկացած դրսևորումից։ Համակարգի ներկայացուցիչները մտահոգվել են, որ «կախարդների որսը» կարող է ավելի ծայրահեղ դրսևորումներ ստանալ։
«Լինելով արտաքին անվտանգության հետ կապված պետական ծառայության տեսակ՝ ԱԳՆ կողմից կիրառվում են սոցիալական մեդիայում վարվելակերպի կանոններ՝ հիմնված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի և «Դիվանագետի էթիկայի կանոնների» դրույթների վրա», – հայտնել է Նաղդալյանը։
Նրա խոսքով, վերջիններս խախտելու համար, մասնավորապես աշխատանքային պարտականությունների կատարմանը սոցիալական ցանցերում շփումը գերադասող որոշ դիվանագետներ, անկախ աստիճանից, արդեն իսկ ստացել են բանավոր նկատողություններ։
«Նման կանոնների կիրառումը ընդունված պրակտիկա է շատ երկրներում ու մենք որպես թվային դիվանագիտության միջազգային սանդղակում առաջատար պետություն չենք պատրաստվում անտեսել այդ կարևոր գործոնը: ԱԳՆ-ում կա զրո հանդուրժողականություն ծառայողական կանոնակարգերի խախտման հանդեպ»,– հայտնեց մամուլի խոսնակը։ -0-