Համատեղ սելֆի. Ինչի՞ մասին խոսեցին Քիմ Քարդաշյանն ու Նիկոլ Փաշինյանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
09.10.2019,
17:30
Ռեալիթի շոուի աստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի հյուրընկալվեց կառավարությունում։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի աստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի հյուրընկալվեց կառավարությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց բիզնեսում կանանց դերը։
Ողջունելով հայտնի աստղի այցը Երևան` վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան Հայաստանի և հայկական մշակույթի մասսակայանացման մեջ ներդրած ավանդի համար։
«Շատ ուրախ եմ ընդունել ձեզ իմ գրասենյակում, ինչպես նաև նրա համար, որ մեր երկիր այցելելը ձեզ համար սովորական բան է։ Շատ ենք կարևորում Հայաստանի շահերն առաջ տանելու ձեր պատրաստակամությունը։ Հավատում եմ, որ դուք լուրջ ավանդ ունեց այն մեծ հետաքրքրվածության գործում, որ գոյություն ունի աշխարհում Հայաստանի նկատմամբ»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի գործող կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի հնարավորությունների ընդլայնմանը։
Քարդաշյանն իր հերթին հայտնեց, որ WCIT 2019–ի իր ելույթով ցանկացել է ևս մեկ անգամ ընդգծել ժամանակակից աշխարհում կնոջ դերը։
«Շատ ուրախ եմ տեսնել, թե որքան մեծ է կանանց մասնակցությունը Հայաստանի կյանքում»,– ասաց նա։
Ի պատասխան դրան Փաշինյանը նշեց, որ կառավարությունն օժանդակում է երկրի տնտեսության մեջ կանանց ներգրավվածությանը, ինչպես նաև նպաստում հայ բիզնես լեդիի կերպարի ստեղծմանը։
WCIT 2019–ի ընթացքում Քարդաշյանը ցանկություն է հայտնել հայաստանյան ծաղիկների բույրով օծանելիք ստեղծել, ինչպես նաև հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանում բիզնես ստեղծելու հարցով։
P.S. Հանդիպման ավարտին Փաշինյանը Քարդաշյանի հետ սելֆի է հրապարակել, գրելով` «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքն ավելի հաճախ կգա Հայաստան»։ -0-