Գործադիրը մտադիր է ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում

12.03.2026, 14:57
Նախարարը նշել է, որ այս փոփոխությունն իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կդառնա 64
Գործադիրը մտադիր է ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Առաջարկում ենք միավորել 9 համայնք 80 բնակավայրով և ձևավորել խոշորացված 3 համայնքներ 3 մարզերում:

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

Նրա խոսքով՝ երեք խոշորացված համայնքներն են լիենելու Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, որը ներառում է ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները, ընդհանուր՝ 20 բնակավայր, Գորիս համայնքը՝ Սյունիքի մարզում, որը ներառում է ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, ընդհանուր՝ 28 բնակավայր, և Եղեգնաձոր համայնքը՝ Վայոց Ձորի մարզում, որը ներառում է Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, ընդհանուր՝ 32 բնակավայր:

Նախարարը նշել է, որ այս փոփոխությունն իրականացնելուց հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կդառնա 64։