Goght Urban Valley–ն կամուրջ կդառնա հայ աշակերտների և Չինաստանի բուհերի միջև

18.06.2025, 13:44
Goght Urban Valley եզակի նախագիծը և Չինաստանի «Միջազգային մշակութային կենտրոն» ՍՊԸ–ն ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր
Goght Urban Valley–ն կամուրջ կդառնա հայ աշակերտների և Չինաստանի բուհերի միջև

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Goght Urban Valley («Green Land Investment» ՓԲԸ) եզակի նախագիծը և Չինաստանի «Միջազգային մշակութային կենտրոն» ՍՊԸ–ն ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր։

Նրանք պայմանավորվել են ռազմավարական համագործակցության մասին կրթության ոլորտում, ինչպես նաև Goght Urban Valley նախագծի տարածքում չինարենի և մշակույթի զարգացման շուրջ։

Goght Urban Valley նախագծի գլխավոր տնօրեն Մովսես Ձավարյանը շնորհակալություն է հայտնել «Միջազգային մշակութային կենտրոն»–ի ղեկավար Յուլիա Պակին՝ կրթական և ատեստացիոն գործընթացի կազմակերպման, պրոֆիլային մասնագետների հրավիրման և արդյունավետ կրթական գործընթացն ապահովող մեթոդաբանական ձեռնարկների մշակման գործում համակողմանի օգնություն ցուցաբերելու պատրաստակամության համար։ Հատկապես նշվել է Goght Urban–ի տարածքում գործող դպրոցի շրջանավարտների համար Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու հնարավորությունը։

Ձավարյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նախագծի տարածքում ապահովել լավագույն ենթակառուցվածքները և այլ անհրաժեշտ պայմանները, որպեսզի Հայաստանի համար կրթության նման կարևոր ոլորտը սկսի նորովի զարգանալ, ինչը կհամապատասխանի բազմակողմ զարգացող ժամանակակից հասարակության պահանջներին և մարտահրավերներին։

Goght Urban Valley նախագիծը Հայաստանում կառուցվող ապագայի առաջին քաղաքն է, որը գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղում՝ Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա, Գառնիի տաճարի և Գեղարդի վանքի հարևանությամբ։ Նախագծի շրջանակում առաջարկվում են էկոլոգիապես մաքուր, էներգաարդյունավետ տներ, զարգացած ենթակառուցվածքներ՝ բարձր ներդրումային գրավչությամբ։