ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Գերմաներենի օրերն» են մեկնարկել Հայաստանում առաջին անգամ։
«Գերմաներենի օրերն» անցկացվում են «Երեք երկիր` մեկ լեզու» կարգախոսով, և նրանց հագեցած ծրագիրը նախապատրաստվել է Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների, ինչպես նաև Ավստրիայի հյուպատոսության ջանքերով։ Ընդհանուր առմամբ, ծրագրվում է 23 միջոցառման անցկացում»,– լրագրողներին ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը։
Ըստ նրա, մինչև հոկտեմբերի 3–ը շարունակվող միջոցառումները բազմազան են լինելու` գրական ընթերցումներից և ֆիլմերի ցուցադրություններից մինչև կարաոկե և ակումբային երեկոներ։
««Գերմաներենի օրերի» եզրափակիչ ակորդ կդառնա Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հյաաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը կկայանա հոկտեմբերի 3–ին` Գերմանական միասնության օրը»,– ասաց Կիսլերը։
Դեսպանը հիշեցրեց, որ թեև գերմաներենը զիջում է անգլերենին և չինարենին օգտագործողների թվով, այնուամենայնից, 100 միլիոն եվրոպացիների համար դա մայրենի լեզու է։ Հայաստանում 30 հազար մարդ գերմաներենի կրող է։
«Դեսպանության և Գյոթեի ինստիտուտի օժանդակությամբ Հայաստանի որոշ դպրոցներում ուսումնասիրում են գերմաներեն։ Առաջիկա օրերին այդ դպրոցների թվին կմիանա նաև «Այբ» ավագ դպրոցը»,– ասաց Կիսլերը։
Նա նաև հույս հայտնեց, որ «Գերմաներենի օրերը» կանցկացվեն այնպես, որ ավանդական կդառնան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում