Գարունն ամրապնդում է դիրքերը Հայաստանում. սպասվում է մինչև 30 աստիճան տաքություն

21.04.2017, 10:45
Օդի ջերմաստիճանը Հայաստանում ապրիլի 21–23–ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Գարունն ամրապնդում է դիրքերը Հայաստանում. սպասվում է մինչև 30 աստիճան տաքություն
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը Հայաստանում ապրիլի 21–23–ին կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ հետագա երկու օրերի նույնքան էլ կնվազի։

Ամենից տաք կլինի կիրակի Սյունիքի հովիտներում, որտեղ օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 28–30 աստիճան տաքություն։

Երևանում օդի ջերմաստիճանն ուրբաթ կկազմի 22-24 աստիճան տաքություն, կիրակի կտաքանա մինչև 25-27 աստիճան, իսկ երկուշաբթի և երեքշաբթի սնդիկի սյունը կվերադառնա 22-24 աստիճանի ցուցանիշին։

Ապրիլի 21–ին և 25–ին սպասվում է պարզ եղանակ, ապրիլի 22–ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 23–ի ցերեկը և 24–ի գիշերը և առավոտյան երկրի մարզերի մեծ մասում և Երևանում կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։ -0-