440.42
4.4
402.65
+17
Եղանակը Երևանում
Հայ

Գարեջրի 3–րդ փառատոնը կանցկացվի Երևանի կենտրոնում

19:21
18 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Գարեջրի 3-րդ ամենամյա փառատոնը կանցկացվի Երևանի Կարապի լճի հարակից տարածքում օգոստոսի 19–ի երեկոյան, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի փառատոնը, որը հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից, Երևան քաղաքի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։

Փառատոնին մասնակցում են գարեջրի հայրենական ընկերություններ, փաբեր, գարեջրատներ, ինչպես նաև Հայ խեցգետնակերների ֆեդերացիան։

Հատկանշականն այն է, որ փառատոնին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով:

Միջոցառումը կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով, բազում մրցույթներով ու անակնկալներով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» և «Boing» նվագախմբերը, իսկ երեկոն կեզրափակվի DJ Ալինայի կատարումներով: -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի