Եվրահանձնաժողովի ղեկավարը չի ծրագրում այցեր դեպի Հայաստան և Ադրբեջան

11.04.2016, 16:39
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առաջիկայում չի ծրագրում այցելել Հայաստան և Ադրբեջան:
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի ծրագրում այցեր դեպի Հայաստան և Ադրբեջան
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն առաջիկայում չի ծրագրում այցելել Հայաստան և Ադրբեջան, հայտնում է ТАСС–ը` վկայաբերելով ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևային։

«Մենք հայտարարում ենք նախագահի ծրագրերը մեկ շաբաթվա համար։ Տվյալ պահին այդպիսի տեղեկություն չունենք»,– ասել է նա` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Յունկերը չի ծրագրում, արդյո՞ք, Հռոմի պապի օրինակով այցելել Հայաստան և Ադրբեջան։–0--