Եվրահանձնակատարն անհնար է համարում ղարաբաղյան կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության
03.06.2018,
18:35
Բյուջետային և մարդկային ռեսուրսների եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը համոզված է, որ առանց Ռուսաստանի ղարաբաղյան հարցը չի լուծվի:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բյուջետային և մարդկային ռեսուրսների եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը համոզված է, որ առանց Ռուսաստանի ղարաբաղյան հարցը չի լուծվի, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունն ուղղակիորեն ընդգրկված չէ ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն մենք վերլուծում ենք խնդիրները: Առանց Ռուսաստանի խնդրի լուծումն անհնար է»,- ասել է Էթինգերը: -0-
«Եվրամիությունն ուղղակիորեն ընդգրկված չէ ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն մենք վերլուծում ենք խնդիրները: Առանց Ռուսաստանի խնդրի լուծումն անհնար է»,- ասել է Էթինգերը: -0-