Երկար սպասված լուր Պրահայի սիրահարների համար. ուղիղ չվերթերը վերականգնվել են
25.05.2017,
18:16
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի:
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի, իր Facebook-ում գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
Համապատասխան թույլտվությունն ավիաընկերությունը ստացել է հինգշաբթի։
Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը>>
«Չվերթերը կիրականացվեն հունիսի 13-ից՝ շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին»,– գրել է Խաչատրյանը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, չվերթի տևողությունը 3 ժամ 45 րոպե է։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական՝ www.armeniafly.com կայքից:
Armenia ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թ.–ին, հայկական ավիաշուկայում սկսել է գործել 2016 թ.–ի ապրիլի 21–ից։ Ընկերությունը հանրապետության միակ փոխադրողն է, որը չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ։ -0-