Երևանը ռուսների համար ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների տասնյակում է

01.02.2016, 17:31
Երևանը ռուսների համար 2016 թվականի ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների տասնյակում է:
Երևանը ռուսների համար ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների տասնյակում է
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանը ռուսների համար 2016 թվականի ամենաէժան զբոսաշրջային ուղղությունների տասնյակում է` Oktogo.ru հյուրանոցների օնլայն նախապատվիրման ռուսական ռեսուրսի վարկանիշի համաձայն։

 - рис.1

Վարկանիշը կազմվել է 2016 թվականի փետրվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը կատարած նախապատվիրումների միջին օրական արժեքի տվյալներով։


Oktogo.ru–ի տվյալներով, Երևան են ժամանում միջինը 3.5 օրով։

 - рис.2

Զբոսաշրջիկների համար թոփ–10 բյուջետային քաղաքների ցանկում են նաև Լեհաստանին Պոզնանն ու Կրակովը, Իսպանիայի Մալագան, Հորդանանի մայրաքաղաք Ամանը, Թբիլիսին, իտալական Պալերմոն, Բաքուն, Քիշնևը և Տաշքենդը։ Այս քաղաքներում ապրելն օրական արժե 10-22 դոլար։

Նյանչագ (Վիետնամ) և Կոտա Կինաբալու (Մալայզիա) հանգստավայրերը գլխավորում են 2016 թվականի արտասահմանյան ամենաէժան հանգստավայրերի տասնյակը։ Իսկ օրական 13-23 դոլար արժողությամբ հանգստավայրերի թոփ տասնյակում են նաև Բուլղարիայի (Սոլնեչնի բերեգ և Զոլոտիյե պեսկի), Պորտուգալիայի (Պարտիմաո), Մալթայի (Սլիմա) և Իսպանիայի (Լյորեթ դը Մար) հանգստավայրերը, ինչպես նաև Հունգարիայի (Խարքան), Վրաստանի (Բորժոմի) և Չեխիայի (Յանսկե Լազնե) առողջարանները։ -0-