Երևանում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը բավարար է. ՀՀ ԱՆ

10.07.2017, 17:51
Նախօրեի գիշերը Երևանում տեղի ունեցած վթարից տուժած երեխաների վիճակը բավարար է գնահատվում:
Երևանում վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը բավարար է. ՀՀ ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեի գիշերը Երևանում տեղի ունեցած վթարից տուժած երեխաների վիճակը բավարար է գնահատվում, «Նովոստի Արմենիա» գործակալությանն այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Загружается новость ... "Право"

Կիրակի մոտավորապես 23։00–ին Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող ԳԱԶԵԼ մակնիշի և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 մարդ, այդ թվում 13 և 7 տարեկան երեխաներ, հոսպիտալացվել են։ Մեծահասակները հրաժարվել են բուժօգնությունից։

«Երեխաները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, բժիշկները կարծում են, որ նրանց վիճակը բավարար է»,–ասել է Հայթայանը։-0-