ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Այսպես, օգոստոսի 23-27–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավային` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում, ներկայացված աղյուսակի համաձայն, ուրբաթ օդը կտաքանա մինչև 36-38 աստիճան, իսկ հաջորդ չորս օրերին սնդիկի սյունն աստիճանաբար կնվազի, և հաջորդ շաբաթվա սկզբին ցույց կտա 34-36 աստիճան տաքություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում