Երևանում կանաչ տարածքները կազմում են 910 հա, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն

09.02.2026, 10:52
Երևանն ամբողջությամբ վերականգնել է իր կորցրած կանաչ տարածքները, հայտարարել է Ավինյանը
Երևանում կանաչ տարածքները կազմում են 910 հա, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է․ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում կանաչ տարածքները այս պահին կազմում են 910 հա, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ հայտնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

«Կարող ենք ասել, որ Երևանն ամբողջությամբ վերականգնել է իր կորցրած կանաչ տարածքները», - ասաց Բեգոյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ վերջին 3,5 տարիների ընթացքում Երևան քաղաքը հարստացել է կանաչ ֆոնդով։ 

«Այդ կանաչ ֆոնդը մոտավորապես կազմում է 60 հա, ինչն իր ծավալներով ավելին է, քան դրան նախորդած 22 տարիների ընթացքում ստեղծված կանաչ տարածքները», - նշեց Ավինյանը։ 

Ըստ քաղաքապետի՝ սա նշանակում է, որ Երևան քաղաքն առնվազն վերականգնելու է իր կանաչ ֆոնդը։ 

«Նաև պետք է արձանագրենք, որ մենք ունենք շատ ավելի մեծ նպատակներ, և այդ նպատակներին հասնելու համար այս տարի նույնպես ակնկալվում են մեծ ծավալի աշխատանքներ», - ասաց Ավինյանը։