Երևանցիները դուրս կգան համաքաղաքային շաբաթօրյակի

15.09.2017, 13:34
Սեպտեմբերի 16–ին` Անկախության օրվա նախաշեմին, կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:
Երևանցիները դուրս կգան համաքաղաքային շաբաթօրյակի
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 16–ին` Անկախության օրվա նախաշեմին, կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մաքրման աշխատանքները կանցկացվեն բակերում, այգիներում, զբոսապուրակներում, ինչպես նաև բոլոր այն տարածքներում, որոնք պատկանում են հանրային կառույցներին, նաև քաղաքային փողոցներին մոտ տարածքներում։

Շաբաթօրյակին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի, թաղապետարանների աշխատողները, քաղաքապետարանին կից կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցները, ինչպես նաև կրթական կենտրոնների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակիցները կստանան բահեր, ձեռնոցներ, աղբի համար նախատեսված տոպրակներ և մնացած անհրաժեշտ գործիքակազմը։ -0-