Երևանի ավտոբուսների վարորդների հետ կկազմակերպվեն դասընթացներ

19.05.2025, 15:01
Երևանի ավտոբուսների վարորդների հետ կանցկացվեն գործնական և տեսական դասընթացներ
Երևանի ավտոբուսների վարորդների հետ կկազմակերպվեն դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմը համալրվել է հրահանգիչով և վարորդ-հրահանգիչով, որոնց հիմնական գործառույթը լինելու է վարորդների հետ դասընթացների անցկացումը գործնական և տեսական մակարդակում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Գործընթացը կրելու է շարունակական բնույթ ինչպես նոր ընդունվող վարորդների, այնպես էլ արդեն աշխատող վարորդների համար։