Սևան-Դիլիջան թունելը ժամանակավորապես փակ է
01.11.2016,
20:53
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջանի ոլորաններում:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջանի ոլորաններում, հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
«Երթևեկության հետ կապված փոփոխության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»,– ասվում է գերատեսչության հաղորդման մեջ։
ԱԻՆ–ի հաղորդմամբ, նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին տեղեկութուն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունել չհասած, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնող «Դիլիջանի ՃՇՇ» ՓՓԲ-ին պատկանող մղանին (գրեյդեր)։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված հատվածում ՃՏՊ չի հայտնաբերվել. Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենաներ (700 ուղևոր): -0-