Ընտրությունների մասնակցության վերաբերյալ որոշում չունենք, ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է․ Սերժ Սարգսյան

03.02.2026, 16:56
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների մասնակցության վերաբերյալ հարցին
Ընտրությունների մասնակցության վերաբերյալ որոշում չունենք, ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների մասնակցության վերաբերյալ հարցին։

«Չունենք որոշում, եթե ունենանք, կասենք», - ասաց Սարգսյանը։ 

Նա նաև անդրադարձավ ընդդիմադիր միասնական ճակատով ընտրությունների գնալուն և ասաց, որ ինքն ունի նման ցանկություն։

«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, և խոսքը չի վերաբերում մեկ ցուցակով գնալուն», -նշեց երրորդ նախագահը։ 

Սարգսյանը նաև հաստատեց, որ իրենց թիրախում միայն իշխանությունն է և վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք այդպես ենք վարվում և շարունակելու ենք այդպես վարվել», - ասաց Սարգսյանը։