«Ելք»–ը թանկացումների դեմ երկրորդ ցույցն է անցկացնում Երևանում

05.02.2018, 19:47
Երևանում 2018 թվականի հունվարի 1–ից  սկսված թանկացումների դեմ «Ելք» ընդդիմադիր դաշինքի երկրորդ հանրահավաքն է անցկացվում։
«Ելք»–ը թանկացումների դեմ երկրորդ ցույցն է անցկացնում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Երևանում 2018 թվականի հունվարի 1–ից սկսված թանկացումների դեմ «Ելք» ընդդիմադիր դաշինքի երկրորդ հանրահավաքն է անցկացվում։

Ցուցարարները հավաքվել են Մոսկվա կինոթատրոնի մոտ` Շառլ Ազնավուրի հրապարակում։

«Ելք» խորհրդարանական խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ դաշինքը նաև ստոչագրահավաք է սկսում թանկացումներին նվիրված խորհրդարանական արտահերթ նիստ անցկացնելու համար։

Загружается новость ... "Право"

«Մենք կանենք ամեն ինչ` արտահերթ նիստ անցկացնելու և խորհրդարանում թանկացումների հարցը քննարկելու համար, քանի որ դրանք անդրադառնում են երկրի յուրաքանչյուր բնակչի կյանքին»,– ասաց Մարուքյանը։

«Ելք»–ի առաջին ցույցն անցկացվել է հունվարի 19–ին։

2018 թվականի հունվարի 1–ից հեղուկ գազի ակցիզային հարկն ավտոլցակայաններում հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացրել են 8330–ից մինչև 25 հազար դրամ։ Դիզվառելիքինը 32.5 հազար դրամից նվազել է մինչև 13 հազար դրամ մեկ տոննայի դիմաց, բայց ԱԱՀ է ավելացել։ Փորձագետները հետագա թանկացումներ են կանխատեսում։ -0-