Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
08.08.2020,
09:00
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 3–7–)։
- Հայաստանը ցնցեց եղբոր կողմից քրոջ դաժան սպանության մասին լուրը։ Եղբայրը նախ խեղդել էր քրոջը, այնուհետև գլխատել նրան։ Քննչական կոմիտեն ներկայացրեց այս սահմռկեցուցիչ սպանության հանգամանքները` հայտնելով, որ 58–ամյա տղամարդը կալանավորվել է։
- Օգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել մի քանի տարի առաջ նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակով։ Վերջին տվյալներով, կա 100–ից ավել զոհ, որոնց թվում` 11 հայ, վիրավորների թիվն անցնում է 4000–ը։
- ՀՀ փոխվարչապետ, պարետատան պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ անգամ։
- Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել, քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Միաժամանակ ՀՔԾ–ն ներկայացրել է մեղադրանքների մանրամասները։
- ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Facebook–ում «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն` Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով տեսանյութերի շարքում անդրադառնում է հանրության հուզող մի շարք հարցերին։ Նա մասնավորապես անդրադարձել է այն խոսակցություններին, որ իրեն մեղադրում էին նրանում, որ Ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք մոտ 800 հեկտար տարածք։–0