579.01
6.51
487.67
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները

22:07
07 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում օգոստոսի 6–ին ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, 2011 թվականի ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով նախօրեին ձերբակալվել է նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:06
11 Սեպտեմբերի 2020
Կինոթատրոնները բացվում են, բայց սահմանափակումները մնում են. հակիրճ` կարանտինի կանոնների մասին
Կինոթատրոնները բացվում են, բայց սահմանափակումները մնում են. հակիրճ` կարանտինի կանոնների մասին
20:31
11 Սեպտեմբերի 2020
Սերժ Սարգսյանի պահպանության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել, վնասը գնահատվում է մոտ 20 հազար դոլար
Սերժ Սարգսյանի պահպանության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել, վնասը գնահատվում է մոտ 20 հազար դոլար
19:00
11 Սեպտեմբերի 2020
Վերաբացվում են Հայաստան իրականացվող կանոնավոր թռիչքները
Վերաբացվում են Հայաստան իրականացվող կանոնավոր թռիչքները
18:28
11 Սեպտեմբերի 2020
Գուրգեն Արսենյանը ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով
Նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, նա իրենց տան խոհարարուհուց դանակի սպառնալիքով ստացել է 20 հազար դրամ
18:10
11 Սեպտեմբերի 2020
Նախկին պատգամավորի որդին ավազակային հարձակում է կատարել՝ տան աշխատողից հափշտակելով 20 000 դրամ, ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ (ՎԻԴԵՈ)
Նախկին պատգամավորի որդին ավազակային հարձակում է կատարել՝ տան աշխատողից հափշտակելով 20 000 դրամ, ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ. ՎԻԴԵՈ
16:59
11 Սեպտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ամբողջ տարածքում մինչև հունվարի 11-ը կարանտին է սահմանվել. կառավարության որոշում
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ամբողջ տարածքում մինչև հունվարի 11–ը կարանտին է սահմանվել. կառավարության որոշում
15:33
11 Սեպտեմբերի 2020
ՀՀ ԶՈՒ սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում. ՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. ՀՀ ԶՈՒ սպաների նկատմամբ Ինտերպոլի ուղիներով որևէ հետախուզում չի իրականացվում
15:01
11 Սեպտեմբերի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով
11:58
11 Սեպտեմբերի 2020
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ)
Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով. ՖՈՏՈ
11:43
11 Սեպտեմբերի 2020
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
Շոգերը չեն նահանջում. Հայաստանում շոգը կմոտենա 35-ամյա ռեկորդին
11:18
11 Սեպտեմբերի 2020
ՀՀ նախագահը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը չեղարկող օրենքների փաթեթները
ՀՀ նախագահը ստորագրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը չեղարկող օրենքների փաթեթները
10:54
11 Սեպտեմբերի 2020
177 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 45503–ի
177 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 45503–ի