Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ
05.08.2020,
10:27
Հայտնի է Բեյրութի հզոր պայթյունի պատճառը, կա առնվազն 78 զոհ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Առնվազն 78 մարդ է մահացել նախօրեին Բեյրութում որոտացած հզոր պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը` հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Հեռուստաալիքի տվյալներով, տուժածների թիվը հասել է 4 հազարի։ Ավելի վաղ հաղորդվում էր 73 զոհի ու ավելի քան 3,7 հազար տուժածի մասին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով LBC international լիբանանյան հեռուստաալիքին, Բեյրութի նավահանգստում 2700 տոննա սելիտրա է պայթել զոդման աշխատանքների ժամանակ։
«Անցքերի փակման աշխատանքների ժամանակ, որոնց միջոցով չարագործները կարող էին գողություն կատարել, տեղի է ունեցել նավահանգստի պահեստում պահվող 2700 տոննա ամոնիումի նիտրատի դետոնացիա» – հեռուստաալիքը ներկայացնում է ուժային կառույցների նախնական տեղեկությունները։
Օգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել մի քանի տարի առաջ նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակով։ Ամոնիումի նիտրատը կամ ամոնիումային սելիտրան օգտագործվում է որպես պայթյունավտանգ նյութի բաղադրիչ կամ ազոտական պարարտանյութ։
Ինչպես ՏԱՍՍ–ի թղթակցին հայտնել են Բեյրութի աղբյուրները, պայթյունավտանգ բեռը առգրավվել է ուկրաինական անձնակազմով մոլդովական նավից 2015թ.–ին։
Հորդանանի սեյսմոլոգները, որոնք արձանագրել են պայթյունը, տեղեկացրել են, որ այն հավասարազոր էր 4,5 մագնիտուդով երկրաշարժի հզորության։ Պայթյունից առաջացած ամպը հասել է մինչև Դամասկոս։
Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, մեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիներ։ Միջադեպի վայրում ընթանում են ողջ մնացածների և զոհերի որոնողական աշխատանքները։ Երկրում քառօրյա սուգ է հայտարարված։–0–

Загружается новость ... "Лево"