Եղանակը կփչացնի Հայաստանի բնակիչների տրամադրությունը կիրակի օրը
01.04.2016,
10:53
Պարզ եղանակ է սպասվում ապրիլի 1-2–ին և 4-5–ին Հայաստանի ողջ տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Պարզ եղանակ է սպասվում ապրիլի 1-2–ին և 4-5–ին Հայաստանի ողջ տարածքում, իսկ ապրիլի 3–ին հանրապետության մարզերում և Երևանում տեղումներ են սպասվում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամն, իսկ ապրիլի 3–ի ցերեկն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 25-30 մետր վայրկյան։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2–ին կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ ապրիլի 3–ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում ուրբաթ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-18 աստիճան տաքություն, իսկ կիրակի և երկուշաբթի կնվազի մինչև 11-13 աստիճան տաքություն, երեքշաբթի կրկին կտաքանա մինչև 14-16 աստիճան։ -0-