414.33
4.75
386.75
+18
Եղանակը Երևանում
Հայ

Economic Times-ը պատմել է Հայաստանի գեղեցիկ և զբոսաշրջիկների կողմից սիրված վայրերի մասին

14:30
12 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. The Economic Times անգլալեզու հնդկական օրաթերթը Հայաստանին նվերված հոդված է տպագրել, որում պատմել է երկրի անցյալի և ներկայի, բնական գեղեցկության և տեսարժան վայրերի մասին:

«Անխռով բնապատկերներ, վանքեր` շրջապատված գլխապտույտ լանդշաֆտներով, կարկաչուն գետակներ. Հայաստանը նկարազարդ բացիկ է: Լինելով քաղաքակրթության օրրաններից մեկը` Հայաստանը 301 թ.-ին առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկիրն է: Հայասատանը Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի հարևանն է և գտնվում է աշխարհաքաղաքական և մշակութային խաչմերուկում», - նշվում է հոդվածում։

Հեղինակներն առաջին հերթին այցելել են Կասկադ` Երևանի կենտրոնում գտնվող մասշտաբային համալիր`շատրվաններով, ցուցասրահներով և պատկերասրահներով, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, որտեղ, լեգենդի համաձայն, հանգրվանել է Նոյյան Տապանը:

Երևանում երկրորդ կանգառը Մատենադարանն է` հնագույն ձեռագրերի թանգարան–պահոցը, որտեղ հեղինակները ծանոթացել են միջնադարյան
ձեռագրերին և փաստաթղթերին, որոնցում ներկայացված է ամեն ինչ` սկսած երկրաչափությունից ու տիեզերաբանությունից, մինչև աստվածաբանություն և պոեզիա:

«Հրաբխային քարերից կառուցված շենքերը Երևանին հաղորդում են վարդագույն լուսավորում, նրան նաև «Վարդագույն քաղաք» են անվանում»,-ասվում է հոդվածում:

Հեղինակները նաև այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգել Օսմանյան Թուրքիայում 1915 թ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը:

Հայաստանի մայրաքաղաք Երևանի սահմաններից դուրս հյուրերն այցելել են Խոր Վիրապի վանք, որը տեղակայված է Երևանից 30 կմ հարավ, ինչպես նաև Տաթևի վանական համալիր, որը կառուցվել է Որոտան գետի խոր կիրճում` սարահարթի վրա, որտեղ գործում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար