426.85
4.74
386.43
+21
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին՝ մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով

13:31
18 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկի՝ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ձերբակալվել է մարդուն ազատությունից ապօրինաբար զրկելու կասկածանքով:

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկացմամբ, միջադեպի մասին հաղորդումը ստացվել է փետրվարի 17-ին ոստիկանությունից: Քաղաքացին հայտնել է, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով, փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 դրամ պարտքը:

Օսկանյանն ու Սիրադարյանն ուրբաթ ձերբակալվել են: Նրանք հրաժարվում են ցուցմունք տալուց:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
27 Ապրիլի 2023
Երևանի այգիներից մեկում սրճարաններ են քանդվել (ՎԻԴԵՈ)
Երևանի այգիներից մեկում սրճարաններ են քանդվել. ՎԻԴԵՈ
15:43
27 Ապրիլի 2023
Ջրային պարեկներին ստուգում են լողավազանային պայմաններում, նրանց թվում կան նաև կանայք (ՎԻԴԵՈ)
Ջրային պարեկներին ստուգում են լողավազանային պայմաններում, նրանց թվում կան նաև կանայք. ՎԻԴԵՈ
15:25
27 Ապրիլի 2023
Հայաստանում կներդրվի պարեկային ծառայության ջրային ստորաբաժանում
Ջրային պարեկներն արձանագրելու են նաև վարչական իրավախախտումներ
13:58
27 Ապրիլի 2023
Մոտ երկու րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել. Սանոսյանը` Երևան–Կապան թռիչքի մասին (ՎԻԴԵՈ)
Կառավարության նպատակն է կանոնավոր փոխադրումներ ունենալ Երևանից դեպի Կապան. ՎԻԴԵՈ
12:01
27 Ապրիլի 2023
ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը, հայտարարեց Փաշինյանը. ՎԻԴԵՈ
11:42
27 Ապրիլի 2023
Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ–ն. ՀՀ ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ–ն, հայտարարել է Արմեն Գրիգորյանը. ՎԻԴԵՈ
11:04
27 Ապրիլի 2023
Աննախադեպ արդյունք ՀՀ–ում. 480 գրամ քաշով ծնված Սամվելը 127 օր անց կատարյալ առողջ դուրս է գրվել հիվանդանոցից (ՎԻԴԵՈ)
Աննախադեպ արդյունք ՀՀ–ում. 480 գրամ քաշով ծնված Սամվելը 127 օր անց կատարյալ առողջ դուրս է գրվել հիվանդանոցից. ՎԻԴԵՈ
09:53
27 Ապրիլի 2023
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:52
26 Ապրիլի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով  «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը
15:16
26 Ապրիլի 2023
Միլանից Երևան փորձել են ներմուծել 50 մլն դրամի բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ (ՎԻԴԵՈ)
Միլանից Երևան փորձել են ներմուծել 50 մլն դրամի բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ. ՎԻԴԵՈ
13:23
26 Ապրիլի 2023
Հրապարակվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Կապանի «Սյունիք» օդանավակայանում մարդատար օդանավի վայրէջքի կադրերը. ՎԻԴԵՈ
12:36
26 Ապրիլի 2023
Սեքսուալ գործողություններ, պաշտոնեական կեղծիք, շորթում. ՀՀ–ում մեկ օրում հանցագործության 79 դեպք է բացահայտվել
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք