Դուք պատգամավորին չեք կարող դուրս հրավիրել դիմակ չկրելու համար. Մարուքյանը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
13:58
26 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ նիստի ժամանակնախազգուշացրել է պատգամավորներին, որ 1 կամ 7 օրով դուրս է հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում:
Загружается новость ... "Лево"
Այս դիտարկմանը հակադարձել է ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ԱԺ-ում խոսելիս անհարմար է դիմակով խոսել և դա չի կարող համարվել որպես կանոնների խախտում, և հիշեցրել Սահմանադրության նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա:
«Հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները, դուք չեք կարող կիրարկել ԱԺ-ում և պատգամավորին դուրս հրավիրել: Նորից քննարկեք ձեր գործընկերների հետ: Դուք չեք կարող պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար և այլն: Այդ նախազգուշական գործիքները չեն կարող կիրառվել պարետի որոշումները կիրարկելու համար»,- նշել է նա՝ ընդգծելով, որ իրենք բոլորով կողմ են դիմակ կրելուն փակ տարածքներում:
Իր հերթին, Միրզոյանը նշեց, որ հարցն ունի 2-րդ և 3-րդ շերտը, այդ թվում ՀՀ քաղաքացիների համար օրինակ լինելը:
«Ես ձեզ ուզում եմ վերահաստատել, պարոն Մարուքյան, ես կիրառելու եմ այդ միջոցները, և կոչ եմ անում, խնդրում եմ բոլորին կրել դիմակ ԱԺ նիստերի դահլիճում: Նորից վերահաստատում եմ, հակառակ դեպքում, ես կիրառելու եմ»,- նշել է նա:
Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց, որ ուզում է իր բողոքի ձայնը բարձրացնել:
«Դուք ընդդիմադիր պատգամավորին հայտարարեցիք նախազգուշացում, մինչդեռ մինչ այդ ես Ձեզ իրազեկեցի, որ Սահմանադրությամբ նման հնարավորություն մենք չունենք խորհրդարանում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի նորմերը տվյալ ձևով կիրառելու համար: Ես ուզում եմ նաև հասկանալ երկակի ստանդարտների այս փորձը ինչի՞ց է գալիս, երբ հարձակվում են բռունցքներով պատգամավորների վրա, բռնություն են գործադրում ոչ մի պատգամավորի դուրս չե՞ք հրավիրել չէ մեկ օրով, յոթ օրով, նախազգուշացում չեք հայտարարել չէ՞, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, Դուք ծափահարել եք, պարոն Միրզոյան: ԱԺ նախագահը պետք է փորձի որոշ իրավիճակներում ցույց տա անաչառ, կամ գոնե երևա անաչառ, ցույց տա, որ անաչառ է, Դուք ծափահարել եք»,- հայտնեց Էդմոն Մարուքյանը՝ խոստն ուղղելով Արարատ Միրզոյանին:
Մարուքյանը նշեց, որ իրենք ասում են՝ դիմակ դնելը ճիշտ է, լավ է, բայց չպետք է մի ծայրահեղության միջից ընկնել մյուս ծայրահեղության մեջ:
«Երբ մարդը միայնակ ինչ-որ սենյակում նստած է, որ ընդհանրապես դիմակ կրելու կարիքը չկա, կրում է, հիմա այստեղ էլ ընկել ենք երկորդ ծայրահեղության մեջ, այսինքն՝ երկակի ստանդարտներ ենք արձանագրում»,- նշել է Մարուքյանը:
Հիշեցշենք, որ մայիսի 25-իցպարետի որոշմամբպարտադիր է դառնում հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում դիմակների կրումը:-0-