Դահլիճից դուրս եմ հրավիրելու պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում. ԱԺ խոսնակը՝ պատգամավորներին (ՎԻԴԵՈ)

26.05.2020, 11:43
Դահլիճից դուրս եմ հրավիրելու պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում.  Արարատ Միրզոյանը նախազգուշացրել է պատգամավորներին. ՎԻԴԵՈ

Դահլիճից դուրս եմ հրավիրելու պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում. ԱԺ խոսնակը՝ պատգամավորներին (ՎԻԴԵՈ)

 ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ նախազգուշացրել է պատգամավորներին, որ 1 կամ 7 օրով դուրս է հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում:

«Նաև այն իրավական ակտի գործադրման առումով, այլև ելնելով բոլորիս պատասխանատվությունից՝ համավարակի դեմ պայքարում մեր լուման ներդրելու համատեքստում»,- նշել է նա՝ հորդորելով պատգամավորներին օրինակ լինել հայաստանցիների համար այս հարցում:

Այնուհետև Միրզոյանն ինքը  խոստովանել է, որ փակ տարածքներում դիմակ չի կրել:

«Ուզում եմ բոլորիդ առջև ասել՝ այո ես սխալ եմ արել, մտածել եմ հանդիսավոր պահա, Արցախի նախագահի հանդիսավոր արարողությունն է, թեև փակ դահլիճում և չեմ կրել դիմակը: Ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»,- նշել է նա:

Նրան հակադարձել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ Ազգային ժողովում խոսելիս անհարմար է դիմակով խոսել և որ պարետի որոշումները չեն կարող կիրառվել ԱԺ-ում: 

Հիշեցշենք, որ մայիսի 25-ից պարետի որոշմամբ պարտադիր է դառնում հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում դիմակների կրումը: