Դուբլ 2. Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց ԲՀԿ նախագահ
10.02.2017,
15:10
Մարզահամերգային համալիրում կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում, գրում է tert.am-ը։
Ուրբաթ Մարզահամերգային համալիրում կայացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ հերթական համագումարում Ծառուկյանն ընտրվեց նաև
կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար:
2014 թվականի փետրվարից ԲՀԿ-ն գլխավորում է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս, սակայն, հայտարարել էր, որ վայր կդնի նախագահի լիազորությունները: -0-