Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
02.12.2015,
12:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհները դեկտեմբերի 2–ի ժամը 9։00–ի դրությամբ հիմնականում անցանելի են:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքում ավտոճանապարհները դեկտեմբերի 2–ի ժամը 9։00–ի դրությամբ հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզում, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: -0-