Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյանից դեպի Սասնա Ծռեր փողոց փակ է լինելու երթևեկելի 2 ուղղություն

21.11.2025, 13:07
Սահմանափակումները պայմանավորված են վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով
Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյանից դեպի Սասնա Ծռեր փողոց փակ է լինելու երթևեկելի 2 ուղղություն

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ սահմանափակումները պայմանավորված են վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով։