Չկողմնորոշվեցին. հայ պատգամավորները չքրեականացրին միասեռականության քարոզչությունը (ՎԻԴԵՈ)

09.09.2019, 16:07
Հայ խորհրդարանականները երկուշաբթի նիստում հրաժարվեցին օրակարգում ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկությունը
Չկողմնորոշվեցին. հայ պատգամավորները չքրեականացրին միասեռականության քարոզչությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները երկուշաբթի նիստում հրաժարվեցին օրակարգում ընդգրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկությունը Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու առաջարկը, որոնցով առաջարկվում է քրեականացնել սեռական ոչ ավանդական կողմնորոշման քարոզչությունը:

Ինչպես նշեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և ոչ ավանդական սեռական հարաբերությունները հայ պետականության հիմնական սպառնալիքներից են:

«Նման սպառնալիքի կանխարգելման համար մենք առաջարկում ենք լրացումներ կատարել օրենքում, մասնավորապես, քրեական պատասխանատվություն նախատեսել մինչև 16 տարեկան երեխաների շրջանում սեռական ոչ ավանդական կողմնորոշման քարոզչության համար»,- ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, որ կառավարությունը մերժեց նախաձեռնությունը` համապատասխան ձևակերպումների բացակայության պատճառով: Բացի այդ, նշվում է, որ Օրենսգրքում կան նաև այլ հոդվածներ, որոնք նախատեսված են պիղծ գործողությունների և պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի տարածման համար:

«Ստացվում է, որ կառավարությունը միասեռականության քարոզումը հավասարեցնում է պղծությանն ու պոռնոգրաֆիային: Իսկ ի՞նչ է, կան մարդիկ, ովքեր չգիտեն, թե որն է ավանդականը, որը` ո՞չ: Սա այն հարցն է, որում մենք ոչ մի թիզ չենք զիջի, մենք չենք պահանջում հեղինակության ճանաչում և չենք ձգտում դիվիդենդների օրենքի ընդունումից, մեզ համար սա մեր ազգային անվտանգության և աճող սերնդի սպառնալիքի հարց է»,– ասաց Պետրոսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ բազմաթիվ երկրներում ծայրահեղ քայլեր են ձեռնարկվում միասեռականության տարածման կանխարգելման համար, մասնավորապես, Ռուսաստանում քարոզչությունը քրեականացված է ընդհուպ մինչև երկրից արտաքսում, Իրանում` ընդհուպ մինչև կախաղան։


«Մեր երեխաների ապագան երաշխավորելու համար մենք պետք է ընդունենք լրացումներ, քանի որ դա շատ կարևոր է։ Հազարամյակներ առաջ չի եղել սեռական ոչ ավանդական կողմնորոշման այսպիսի ակտիվություն»,– ասաց Պետրոսյանը։

Ի պատասխան պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը, նշեց, որ պրոֆիլային մարմինը կիսում է կառավարության այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ դրույթներն արդեն նախատեսված են օրենքով։

Նրա խոսքով, առօրյայում կարելի է տարբեր արտահայտություններ թույլ տալ ավանդական կամ ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ, սակայն ձևակերպումներում պետք է ավելի զգույշ լինել։

«Մարդու սեռական կողմնորոշումը կախված չէ ավանդույթներից, քանի որ դրանք փոխվում են, իսկ սեռական դիրքորոշումը գերակշռող է մնում հազարամյակների ընթացքում»,– ասաց Գրիգորյանը։ -0-