Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Մաշտոցի պողոտայում (ՍԽԵՄԱ)

12.11.2026, 12:26
Երևանի Մաշտոցի պողոտայում երթևեկության փոփոխություն է նախատեսված․ ՍԽԵՄԱ
Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Մաշտոցի պողոտայում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Մաշտոցի պողոտայում։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանող և իրավախախտումներն արձանագրող տեսախցիկներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

схема пр. Маштоца