Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտայում

26.11.2025, 11:33
Երևանի Բաղրամյան պողոտայում այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված
Այսօրվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Բաղրամյան պողոտայում

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 26-ից Երևանի Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:

Բացի այդ, նոյեմբերի 27-ից Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Ինչպես նաև մեքենաների կանգառը կարգելվի Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ: